Վրացական «Ջինո» անիմացիոն ֆիլմը դարձել է ևս երկու միջազգային մրցանակի դափնեկիր
Վրացական «Ջինո» անիմացիոն ֆիլմը դարձել է ևս երկու միջազգային մրցանակի դափնեկիր

Բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր վրացական «Ջինո» անիմացիոն ֆիլմը դարձել է ևս երկու միջազգային մրցանակի դափնեկիր: Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի կինեմատոգրաֆիայի ազգային կենտրոնը:

Դավիթ Կինավելիձեի անիմացիային Լոնդոնում South West London International Film Festival-ին փոխանցվել է լավագույն անիմացիոն ֆիլմի մրցանակ, իսկ Սանկտ-Պետերբուրգի International Environmental Film Festival Green Vision կինոփառատոնին պարգևատրվել ապագայի լավատեսական տեսլականի համար:

«Ջինո»-ն առաջին վրացական 3D անիմացիան է,  որն ստեղծվել է ազգային կինոկենտրոնի աջակցությամբ: