Վրացական գինիները Ճապոնիայում «սակուրա» մրցույթին ստացել են բարձրագույն պարգևներ
Տարբեր անվանակարգի 24 վրացական գինիները Ճապոնիայում, միջազգային «Սակուրա» մրցույթին ստացել են բարձրագույն պարգև՝ երկու կրկնակի ոսկի, 15 ոսկի և 7 արծաթե մեդալ: Լրատվությունն այս մասին տարածում է գինու ազգային գործակալությունը:
Միջազգային «Սակուրա» մրցույթը լայնածավալ միջոցառում է, այն անց է կացվել 6 անգամ: Դրան ներկայացվել են չորս հազարից ավելի գինու տեսակներ 33 երկրներից: Մրցատյանը կազմված է Ճապոնիայում գինու ոլորտում գործող կանանցից:
«Սակուրայի» մրցույթում կրկնակի ոսկի մեդալ ստացած գիները ներկայացվել են 2019 թվականի մարտի 5-ին «Ֆուդեքս Ջապան» միջազգային փառատոնին բարձրագույն պարգև, «բռիլիանտի» ձերքբերման համար:
Ճապոնիան վրացական գինու համար ներկայացնում է ռազմավարական շուկա, որտեղ գինու ազգային գործակալությունը մարկետինգային միջոցառումներ է անց կացնում 2014 թվականից: Անցած տարի Ճապոնիա է արտահանվել 212 հազար շիշ գինի, որը 37 տոկոսով գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը:
Ճապոնիայում վրացական գինու ժողովրդականացման և ճանաչողականության բարձրացման նպատակով, 2019 թվականի մարտի 10-ից մինչև մայիսի 7-ը տեղի է ունենալու «Վրաստան – գինու հայրենիք» նախագիծը:
Հեղինակ -
Edgar Barsegyan