Վրացական երկաթուղիներ - Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային երթևեկության վերականգնման մասին խոսք չկա, անհասկանալի է, թե ինչու է այս հարցը դրվել օրակարգ
«Վրացական երկաթուղիներ»-ը հայտարարում է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային երթևեկության վերականգնման մասին խոսք չկա։
Ինչպես հայտնի է, ռուսական լրատվամիջոցները տարածել են Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը, որի համաձայն՝ «Աշխատանքներ են տարվում Կովկասում բոլոր վնասված երթուղիների ապաշրջափակման ուղղությամբ, այդ թվում՝ Աբխազիայի միջոցով Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև երկաթուղու վերականգնման հնարավորության ուղղությամբ»։
«Վրացական երկաթուղիներ»-ը հայտարարում է, որ անհասկանալի է, թե ինչու է այս հարցը դրվել օրակարգում։
«Վրացական երկաթուղիներ»-ը չի խոսում Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային երթևեկության վերականգնման մասին։ Հետևաբար, մեզ համար բացարձակապես անհասկանալի է, թե ինչու է այս հարցը դրվել օրակարգում», – հայտարարում է «Վրացական երկաթուղիներ»-ը։