Դոնալդ Թրամփ. Աշխարհում նավթի գինը նվազել է գրեթե 10 դոլարով, մարդիկ զգում են, որ Իրանի հետ պատերազմ չի լինի, և Իրանը ցանկանում է հնարավորինս շուտ համաձայնության գալ, սա իրականում կարող է տեղի ունենալ

12:34, 03.11.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ նավթի համաշխարհային գները կտրուկ անկում են ապրում։

Նրա խոսքով՝ մարդիկ զգում են, որ Իրանի հետ պատերազմ չի լինի, ինչն էլ իր հերթին հանգեցնում է գների անկմանը։

Սպիտակ տան ղեկավարը նաև կարծում է, որ Թեհրանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ համաձայնության գալ Վաշինգտոնի հետ։

«Նավթի գները զգալիորեն նվազում են, մեկ բարելի գինը նվազել է գրեթե 10 դոլարով, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Մարդիկ զգում են, որ Իրանի հետ պատերազմ չի լինի։ Իրանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ համաձայնության գալ։ Սա իսկապես կարող է տեղի ունենալ», – գրել է Թրամփը սոցիալական ցանցերում։

Նմանատիպ