«Վրացական երկաթուղիներ»-ը IOS և Android օգտատերերին առաջարկում է նոր հավելված՝ «Georgian Railway»

11:16, 08.08.2025

Վրաստանի երկաթուղին iOS և Android օգտատերերին առաջարկում է նոր հավելված՝ «Georgian Railway»։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի երկաթուղին։

Հավելվածի միջոցով, բացի տոմսերի գնումից, հնարավոր կլինի նաև ընտրել կոնկրետ տեղերը գնացքներում։

«Հավելվածի միջոցով օգտատերը, տոմսերի գնումից բացի, հնարավորություն կունենա ընտրելու կոնկրետ տեղեր մագիստրալ երթուղիների գնացքներում։

Georgian Railway-ն անվճար, վրացերեն և անգլերեն լեզուներով հավելված է, որը կարող է ներբեռնել ցանկացած օգտատեր», — նշված է Վրաստանի երկաթուղու հայտարարությունում։

Նմանատիպ