«Վրացական երազանքն» այսօր Ազատության հրապարակում անցկացնելու է «Վրաստանի ուղին դեպի Եվրոպա» միջոցառումը
«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» քաղաքական միավորումն այսօր, 16:00-ին, Ազատության հրապարակում անցկացնելու է «Վրաստանի ուղին դեպի Եվրոպա» միջոցառումը: Կուսակցությունում հայտարարում են, որ միջոցառման նախաձեռնողը նրանց երիտասարդական կազմակերպությունն է և այն նվիրվում է Վրաստանի Եվրոպայի խորհրդի նախագահ դառնալուն:
«Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հայտարարում է, որ այսօրվա տոնական միջոցառումն այն մարդկանց համար է, որոնց համար Վրաստանի եվրոպական ապագան արժեքավոր և կարևոր է: Այս օրվա առթիվ կուսակցությունը շրջաններից հրավիրել է իր կողմնակիցներին և ապահովել նրանց տրանսպորտով փոխադրումը:
«Կոչ եմ անում մեր կողմնակիցներին, Վրաստանի եվրոպական ապագայի կողմնակիցներին, թիֆլիսցիներին, շրջանում բնակվող մեր հայրենակիցներին, եկեք ձեր ընտանիքների, երեխաների հետ միասին և աջակցենք Վրաստանի ճանապարհին դեպի Եվրոպա»,- հայտարարել է Կախա Կալաձեն կուսակցության գրասենյակում անցկացված մամլո ասուլիսին:
«Վրացական երազանքի» կողմից Թբիլիսիում նախատեսված միջոցառումների պատճառով, մայրաքաղաքի առանձին շրջաններում սահմանափակվելու է ավտոտրանսպորտի տեղաշարժը: