«Վրացական երազանքի» մամուլի ծառայությունը տարածում է քաղխորհրդի նիստի կադրերը
«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության մամուլի ծառայությունը տարածում է քաղխորհրդի նիստի կադրերը:
Իշխող թիմի գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության քաղխորհրդի նիստը: Նիստին ներկա էին կուսակցության նախագահ, Բիձինա Իվանիշվիլին, վարչապետ Մամուկա Բախտաձեն, կուսակցության գլխավոր քարտուղար Կախա կալաձեն և գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն:
Այս րոպեներին գրասենյակում ընթանում է մեծամասնության նիստը, հանդիպումը ղեկավարում է Բիձինա Իվանիշվիլին:
Հանդիպմանը մեծամասնության ներկայացուցիչները քննարկում են երկրում ստեղծված իրավիճակը:
Նիստի ավարտից հետո հավանաբար կուսակցության գրասենյակում տեղի կունենա ասուլիս: