«Վրացական երազանքի» քաղխորհուրդը ընտրել է կուսակցության քարտուղարությունը
«Վրացական երազանքի» քաղխորհուրդը ընտրել է կուսակցության քարտուղարությունը

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստանի» քաղաքական խորհուրդը ընտրել է կուսակցության քարտուղարությունը:

Մամուկա Մդինարաձեն կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացած քաղաքական խորհրդի նիստից հետո, լրագրողներին ներկայացրել է քարտուղարության կազմը:

Կախա Կալաձեն կրկին կլինի կուսակցության գլխավոր քարտուղարը, Իրակլի Ղարիբաշվիլին կմնա քաղաքական քարտուղար, Մամուկա Մդինարաձեն կլինի գործադիր քարտուղար, Կախա Կուճավան կլինի միջազգային քարտուղար, իսկ Դիմիտրի Սամխարաձեն կլինի տարածաշրջանային քարտուղար:

Մամուկա Մդինարաձեի խոսքով, այսօրվա նիստում քննարկվել են նաև կուսակցության կազմակերպչական հարցերն ու առաջիկա անելիքները:

«Ինչպես գիտեք, կուսակցության արտահերթ, վեցերրորդ համագումարից հետո, այսօր տեղի ունեցավ համագումարի կողմից ընտրված քաղաքական խորհրդի նիստը, որի ընթացքում ընտրվեց կուսակցության քարտուղարությունը: Մենք խոսեցինք նաև կուսակցության կազմակերպչական հարցերի և ապագա ծրագրերի մասին:

Կներկայացնեմ «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քարտուղարության կազմը.

Դուք արդեն գիտեք, որ Կախա Կալաձեն գլխավոր քարտուղարն է: Քաղաքական խորհուրդը վերընտրեց Իրակլի Ղարիբաշվիլիին որպես քաղաքական քարտուղար, Կախա Կուճավան կլինի միջազգային քարտուղար, Դիմիտրի Սամխարաձեն ՝ տարածաշրջանային քարտուղար: Ես աշխատելու եմ որպես գործադիր քարտուղար:

Այլ հարցերը բնականաբար վերաբերում էին ապագա ծրագրերին: Կուսակցությունը կանգնած է նոր մարտահրավերի առջև: Կուսակցությունն ունի նոր ղեկավար: Քարտուղարության կազմի մեջ մի փոքր փոփոխություն եք տեսնում, քանի որ, ինչպես գիտեք Կախա Կալաձեի նման իրենց պաշտոնները պահպանել են Իրակլի Ղարիբաշվիլին, Կախա Կուճավան և Դիմիտրի Սամխարաձեն: Փոփոխությունը ինձ էր վերաբերում:

Մենք խոսեցինք ապագա ծրագրերի, մարտահրավերների, կուսակցության ուժեղացման մասին: Բիձինա Իվանիշվիլիի քաղաքականությունից հեռանալուց հետո բնական է, որ մեր կուսակցությունը կանգնած է նոր մարտահրավերի առջև, և մենք համոզված ենք, որ համատեղ ջանքերով և կուսակցական կառույցների հետագա ամրապնդմամբ կկարողանանք համատեղ դիմակայել այդ մարտահրավերին», – հայտարարել է Մդինարաձեն:

Ըստ նրա, կուսակցության կառույցներում հատուկ փոփոխություններ չեն նախատեսվում:

«Մենք կշարունակենք սովորական աշխատել: Կփորձենք ուժեղացնել աշխատանքը տարածաշրջանային ուղղությամբ: Կուսակցական կառույցներում հատուկ փոփոխություններ, որպես այդպիսին, չեն նախատեսվում», – նշել է Մդինարաձեն: