«Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում ընթանում է խորհրդարանական մեծամասնության նիստը
«Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում ընթանում է խորհրդարանական մեծամասնության նիստը

«Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում այս րոպեներին ընթանում է խորհրդարանական մեծամասնության նիստը:

Նիստին ներկա են կուսակցության նախագահ, Բիձինա Իվանիշվիլին, Խորհրդարանի խոսնակ, Արչիլ Թալկվաձեն, Վարչապետ Մամուկա Բախտաձեն և ներքին գործերի նախարար, Գիորգի Գախարիան:

Ինչպես նիստից առաջ հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Մարիամ Ջաշին, հանդիպմանը քննարկվելու են բոլոր այն գերակայող հարցերը, որոնք վերաբերում են աշնանային նստաշրջանի ծրագրերին:

«Աշնանային նստաշրջանը սկսվում է վաղվանից, և սկսում ենք քննարկել բազմաթիվ կարևոր հարցեր: Բնականաբար, մենք կքննարկենք աշնանային նստաշրջանի ծրագրերին վերաբերող բոլոր կարևոր հարցերը », – ասել է Ջաշին:

Հարցին, հնարավոր է թե ոչ, որ այսօրվա նիստին քննարկվի կառավարական փոփոխությունների հարցը, պատգամավորը նշել է.

«Չեմ բացառում այդ հարցը և հանդիպման ավարտից հետո կանեմ հավելյալ մեկնաբանություն»,- հայտարարել է պատգամավորը: