«Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում անցկացվելու է մեծամասնության նիստ
«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» քաղաքական միավորման կենտրոնական գրասենյակում այսօր անցկացվելու է մեծամասնության նիստ: Հայտնի չէ, ներկա է գտնվելու թե ոչ հանդիպմանը կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին, ով Իրակլի Կոբախիձեի հետ միասին կառավարող թիմի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների հեղինակն է:
Գլխավոր հարցը, որը քննարկելու են հանդիպմանը, սահմանադրական փոփոխություններն են:
Խորհրդարանական մեծամասնության անդամները հույս են հայտնում, որ մեծամասնական պատգամավորներին, որոնք համամասնական ընտրական համակարգին անցնելու նպատակահարմարությունը դրել են կասկածի տակ, կհամոզեն նշված որոշման ճիշտության մեջ:
Մեծամասնության կողմից պատրաստված սահմանադրական փոփոխությունները ենթադրում է 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական համակարգով անցկացում: Մասնավորապես, քաղաքական կուսակցության ստացած մանդատների քանակը պարզելու համար, կուսակցության կողմից ստացած ձայների քանակը կբազմապատկվի 150-ով և կբաժանվի ընտրությունների մասնակից քաղաքական բոլոր կուսակցությունների կողմից ստացած ձայների գումարի վրա:
Այսօր, խորհրդարանում շարունակվելու է համամասնական ընտրական համակարգին անցնելու առնչությամբ խորհրդարանական մեծամասնության կողմից պատրաստված սահմանադրական փոփոխությունների քննարկումը: