«Վրացական երազանքի» հիմնական թերությունը այն է, որ վեց տարվա ընթացքում բան չեն արել. Սերգի Կապանաձե
«Վրացական երազանքի» հիմնական թերությունը այն է, որ վեց տարվա ընթացքում բան չեն արել, միայն զրուցել են նախկին իննը տարիների մասին,-այս հայտարարությունը արել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության լիդերներից մեկը՝ Սերգի Կապանաձեն:
Ինչպես նա նշել է, «վրացական երազանքը» ոչ մի բարեփոխում չի իրականացրել և բնակչության համար ոչ մի հարց չի լուծել:
«Նրանց տնտեսական բարեփոխումների պատճառն է, որ այսօր մենք հասել ենք այս օրվան: Նրանց բարեփոխման արդյունքն է, լարիի կուրսը և այն, որ երկիրը գտնվում է աղքատության եզրին: Ոչ մի հարց չի ստացել կոնկրետ լուծում: Ասեմ ավելին այն հարցերի շուրջ, որը պետք է լիներ առաջնային, օրինակ արդարության վերականգնումը, մենք տեսանք թե նրանք ինչպես վարվեցին Զազա Սարալիձեի հետ: Բնակչությունը տեսավ, որ վեց տարվա ընթացքում բան չի արվել»,-հայտարարել է Սերգի Կապանաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan