«Վրացական երազանքի» հաղորդակցության բաժին. Պավել Հերչինսկին ապատեղեկատվություն է տարածում, թե իբր Վրաստանը չորս տարով դադարեցնում է եվրատլանտյան ինտեգրումը
Պավել Հերչինսկին ապատեղեկատվություն է տարածում, թե իբր Վրաստանը չորս տարով դադարեցնում է եվրատլանտյան ինտեգրման գործընթացը,- այս մասին ասվում է «Վրացական երազանք»-ի հաղորդակցության վարչության «Իրականում» ֆեյսբուքյան էջի հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, ըստ էության, իշխանությունն ընդգծել է, որ խստորեն հետևելու է Ասոցացման համաձայնագրի կատարմանը։
«Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին ապատեղեկատվություն է տարածում, թե «Վրաստանը չորս տարով դադարեցնում է եվրատլանտյան ինտեգրման գործընթացը»։ Իրականում, իշխանությունը ընդգծել է, որ խստորեն հետևելու է ասոցացման համաձայնագրի կատարմանը և մինչև 2028 թվականը կկատարի ասոցացման համաձայնագրի 90%-ը»,- ասված է հայտարարության մեջ։
Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին արձագանքել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի երեկվա հայտարարությանը, որտեղ Կոբախիձեն նշել է, որ «մինչև 2028 թվականի վերջ մենք Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը չենք բարձրացնի, հրաժարվում ենք Եվրամիության դրամաշնորհից, շարունակելու ենք շարժվել դեպի Եվրամիություն, թեև թույլ չենք տա, որ որևէ մեկը անընդհատ շանտաժի ենթարկի մեզ»։ Ինչպես Հերչինսկին ասել է իր հայտարարության գնահատականում, «իրոք, ցավալի է երեկվա հայտարարությունը, որ Վրաստանը առաջիկա չորս տարում դադարեցնում է իր փորձերը Եվրամիությանն անդամակցելու»։