«Վրացական երազանքի» գրասենյակում ընթանում է խորհրդարանական մեծամասնության նիստ
«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում ընթանում է խորհրդարանական մեծամասնության նիստ:
«Վրացական երազանքի» մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպման թեման 2021 թվականի պետական բյուջեի նախագիծն է:
Երկրի հիմնական ֆինանսական փաստաթղթի վերանայված նախագիծն արդեն ներկայացվել է օրենսդիր մարմնին և այն խորհրդարանի կողմից պետք է հաստատվի մինչև տարեվերջ:
Ակնկալվում է, որ իշխող թիմի անդամները մեկնաբանություն կտան հանդիպումից հետո: