«Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ տեղի է ունեցել բախում:
Միմյանց դիմակայել են ՝ «ամոթ է» և «փոխիր» շարժման ներկայացուցիչները և «Վրացական երազանք» կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները:
«Ամոթ է» և «փոխիր» շարժման անդամները կուսակցության գրասենյակի պատին կպցրել են պաստառներ: Իսկ կուսակցության շենքի առջև հատակին գրել են ՝ «ստրուկներ» և «գողերի երազանք», որից հետո և տեղի է ունեցել բախումը: