«Վրացական երազանքի» ընտրություններում հաղթանակի վեցամյակի կապակցությամբ, վաղը իշխող թիմում արվելու է քաղաքական հայտարարություն
«Վրացական երազանք ժողովրդավարական Վրաստան» քաղաքական միավորման կենտրոնական գրասենյակում, վաղը կայանալու է իշխող թիմի հանդիպումը:
Ինչպես առաջին ալիքին փոխանցել են կուսակցության մամուլի ծառայությունից, հանդիպմանը ներկա են լինելու կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին և նախագահության անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին:
Նրանց փոխանցմամբ, 2012 թվականի հոկտեմբերի մեկին «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի վեց ամյակի կապակցությամբ արվելու է հատուկ հայտարարություն:
Հանդիպումը կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունենալու առավոտյան ժամը 10:00-ին:
Հեղինակ -
Edgar Barsegyan