«Վրացական երազանքը» սկսել է նախապատրաստվել տեղական ինքնակառավարման ընտրությունների համար, – այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ, Սոզար Սուբարին:
Ինչպես նշել է Սոզար Սուբարին, խորհրդակցություններ են սկսվել քաղաքապետի և մեծամասնական թեկնածուների վերաբերյալ:
«Այսօրվանից «Վրացական երազանքը» սկսել է նախապատրաստվել ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար: Խորհրդակցություններ են սկսվել թեկնածուների կապակցությամբ, քաղաքապետի թեկնածուների, մեծամասնական թեկնածուների և ընտրական ցուցակների վերաբերյալ, ովքեր կլինեն Թբիլիսիում և տարածաշրջաններում: Ինչպես գիտեք, ինքնակառավարման նոր օրենսգիրքը շատ լուրջ փոփոխությունների է ենթարկվում, և, համապատասխանաբար, դրա պատրաստումը ավելի շատ ժամանակ է պահանջում», – ասել է Սոզար Սուբարին: