«Վրացական երազանքը» Ռուսթավիում մեծամասնական պատգամավորի թեկնածու է առաջադրել Նինո Լացաբիձեին
«Վրացական երազանքը» Ռուսթավիում մեծամասնական պատգամավորի թեկնածու է առաջադրել Նինո Լացաբիձեին

«Վրացական երազանքը» Ռուսթավիում մեծամասնական պատգամավորի թեկնածու է առաջադրել Նինո Լացաբիձեին: Ներկայացման միջոցառումն անցկացվել է Ռուսթավիի այգում:

Ինչպես հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան, Նինո Լացաբիձեն օրենսդրական մարմնում Ռուսթավին կներկայացնի արժանվույն կերպով:

«Վստահ եմ, որ Նինո Լացաբիձեն կլինի Ռուսթավիի լավագույն ներկայացուցիչը երկրի գերագույն օրենսդրական մարմնում, քանի որ արդեն ներգրավված է Ռուսթավիի ենթակառուցվածքային նախագծերին: Այս անձնավորությունը կծավալի շատ արդյունավետ գործունեություն և վստահ եմ, բոլորս միասին և որ կարևոր է, արդար պայքարում կհաղթենք»,- հայտարարել է Գախարիան:

«Մեծամասնական պատգամավորի թեկնածուին առաջադրելուն ներկա են գտնվել «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, վարչապետ Գիորգի Գախարիան, խորհրդարանի նախագահ, «Վրացական երազանքի» քաղխորհրդի անդամ Արչիլ Թալակվաձեն և կուսակցության այլ առաջնորդներ: