«Վրացական երազանքը» փորձում է մերժել սահմանադրական փոփոխությունները և սլաքները տեղափոխել 2024 թվական, ինչը չի ստացվի. Զաալ Ուդումաշվիլի
Ընդդիմադիր պատգամավոր Զաալ Ուդումաշվիլիի հայտարարությամբ, «Վրացական երազանքը» փորձում է մերժել սահմանադրական փոփոխությունները և սլաքները տեղափոխել դեպի 2024 թվականը։
Ինչպես լրագրողներին ասել է Ուդումաշվիլին, երկրի համար կենսական նշանակություն ունի սահմանադրական փոփոխությունների ընդունումը, որոնք նախատեսում են համամասնական ընտրություններ՝ ցածր ընտրական շեմ։
«Սա առաջընթաց քայլ կլինի վրացական ժողովրդավարության համար։ Վրացական երազանքը հերթական անգամ փորձում է «դեն նետել» միջազգային գործընկերների ու Շառլ Միշելի փաստաթուղթը։ Առաջին ընթերցմամբ հաստատված սահմանադրական փոփոխությունները նախատեսում են 2 տոկոս ընտրական շեմ, համամասնական ընտրություններ, իսկ դա ներառում է արտահերթ ընտրությունները։ Այժմ «Վրացական երազանքը» փորձում է մերժել այս փոփոխությունները և սլաքները տեղափոխել 2024 թվական, ինչը չի ստացվի։ Ոչ ոք չի կարող այսքան կամայականորեն հատել փաստաթուղթը, քանի դեռ Շառլ Միշելի փաստաթուղթը չի կատարվել։ Գործընկերները կպայքարեն մինչև վերջ, որպեսզի նախագիծը դառնա այնպիսին, ինչպիսին կա»,- ասել է Ուդումաշվիլին։
Խորհրդարանը սեպտեմբերին առաջին ընթերցմամբ 126 ձայնով հավանություն է տվել սահմանադրական փոփոխություններին։ Նախագծով նախատեսվում է անցում կատարել լրիվ համամասնական ընտրակարգի և ընտրական շեմի իջեցում 5-ից 2 տոկոսի։