«Վրացական երազանքը» նախագահի թեկնածուին ծրագրում է անվանել գարնանը. Արչիլ Թալակվաձե
«Վրացական երազանքը» նախագահի թեկնածուին ծրագրում է անվանել գարնանը. Արչիլ Թալակվաձե

«Վրացական երազանքը» նախագահի թեկնածուին ծրագրում է անվանել գարնանը: Ինչպես լրագրողներին հայտնել է խորհրդարանային մեծամասնության լիդեր Արչիլ Թալակվաձեն, կուսակցությունում այս հարցով կոնսուլտացիաներ դեռևս չեն սկսվել:

Նրա խոսքերով նախագահի թեկնածուի շուրջ քննարկումները սկսվելու են մոտ ապագայում:

«Այս հարցով համաձայնության կգանք գիտակցված ժամկետում և նախընտրական քարոզարշավն էլ կսկսվի իր ժամանակին: Գտնում եմ, որ նախագահի թեկնածուին կանվանենք գարնանը»,-ասել է Թալակվաձեն:

Նշենք, որ Վրաստանը հերթով հինգերրորդ նախագահին ընտրելու է այս տարվա հոկտեմբերին: