«Վրացական երազանքը» նախագահական թեկնածուին անվանելու է հուլիսին կամ օգոստոսին
Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի տեղեկությամբ, «Վրացական երազանքը» նախագահական թեկնածուին անվանելու է հուլիսին կամ օգոստոսին:
Ինչպես Կոբախիձեն հայտնել է լրագրողներին, թեկնածուին անվանելը դեռևս վաղ է:
«Նախագահական թեկնածուին անվանելու ենք հուլիսին կամ օգոստոսին:
Թեկնածուի շուրջ ունեցել ենք միայն նախնական խորհրդակցություններ: Քննարկումները շարունակվում են և դրա հիման վրա կընտրենք թեկնածուին»,- նշել է Իրակլի Կոբախիձեն:
Վրաստանում նախագահական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերին: