«Վրացական երազանք»-ի քաղաքապետի բոլոր 64 թեկնածուները կհաղթեն ընտրություններում. Իրակլի Կոբախիձե
«Վրացական երազանք»-ի քաղաքապետի բոլոր 64 թեկնածուները կհաղթեն ընտրություններում. Իրակլի Կոբախիձե

Մեր նախնական տվյալների համաձայն, բացարձակապես բոլոր մունիցիպալիտետներում, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում, մենք մեծամասնություն ենք հավաքագրում սակրեբուլոներում և մեր թեկնածուները առաջատար են բոլոր համայնքներում, – այս մասին Վրաստանի առաջին ալիքին ասել է՝ «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Նա մեկնաբանեց «Ազգային շարժման» ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, որ ընտրություններում «Վրացական երազանքը» պարտություն է կրել:

«Իհարկե, որոշ համայնքներում մեզ կարող են անհրաժեշտ լինել և հավանաբար պետք կգան երկրորդ փուլեր, բայց վստահ ենք, որ բոլոր 64 համայնքներում ավագանիներում կունենանք մեծամասնություն, և մեր քաղաքապետի բոլոր 64 թեկնածուները կհաղթեն ընտրություններում, հենց առաջին փուլում, կամ երկրորդ փուլում», – ասել է Իրակլի Կոբախիձեն: