«Վրացական երազանք»-ի կենտրոնական գրասենյակում խորհրդարանական մեծամասնության նիստն ընթանում է բողոքի ցույցի ֆոնին
«Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում խորհրդարանական մեծամասնության նիստն ընթանում է բողոքի ցույցի ֆոնին:
Շենքի մոտ «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Էլենե Խոշտարիան ցույց է անցկացնում իր համախոհների հետ միասին:
Ընդդիմախոս պատգամավորի մեկնաբանմամբ, նրանք կառավարող թիմի պատգամավորների համար պատրաստել են ամոթի միջանցք: Նրանք խորհրդարանական մեծամասնության պատգամավորներին շենք են թողնում բացականչություններով:
Ցույցի մասնակիցների հայտարարությամբ, նրանք մինչև նիստի ավարտը մնալու են «Վրացական երազանքի» գրասենյակի մոտ:
Տեղում մոբիլիզացված է ոստիկանությունը:
Մեծամասնության նիստին քննարկելու են համամասնական ընտրական համակարգի առնչությամբ նախաձեռնությունը խորհրդարանում տապալելուց հետո զարգացած իրադարձությունները: