«Վրացական երազանք»-ի կենտրոնական գրասենյակում ընթանում է մեծամասնության նիստը
«Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում 10:00-ին սկսվել է մեծամասնության նիստը:
Հանդիպմանը կառավարող թիմի անդամները կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլու հետ համաձայնեցնելու են դիքորոշումները Վենետիկի հանձաժողովի հանձնարարականների մասին: Խոսքը վերաբերում է այն հանձնարարականներին, որոնք հանձնաժողովը հրապարակել էր Գերագույն դատարանի դատավորների ընտրության մասին մեծամասնության կողմից պատրաստված օրինագծի առնչությամբ:
Ինչպես հայտարարել էր կառավարող թիմը, հաշվի է առնելու դիտողությունների մեծ մասը, սակայն կան կետեր, որոնց շուրջ թիմում կա տարակարծություն, այդ թվում է մրցույթի մասնակից ոչ դատավոր թեկնածուների համար որակավորման քննությունների չեղարկումը և քվեարկությունը բաց ձևով անցկացնելու հարցերը:
Ինչպես նաև, նախնական հայտարարություններից պարզ է դառնում, որ կառավարող թիմը չի պատրաստվում հաշվի առնել այն կետը, ըստ որի, եվրոպացի փորձագետները կառավարող թիմին խորհուրդ են տալիս, դատավորների մի մասին ընտրի ապագա գումարման խորհրդարանը:
«Վրացական երազանքում» մեկնաբանում են, որ նշված հանձնարարականը քաղաքական է և չի կարող արտացոլվել օրգանական օրենքում:
Մեծամասնության նիստի ավարտից հետո, 12:00-ին սկսվելու է խորհրդարանի լիագումար նիստը և Գերագույն դատարանի դատավորի թեկնածուների ընտրության կարգի առնչությամբ օրինագիծը քննարկելու են երկրորդ ընթերցմամբ: