«Վրացական երազանք»-ի կանանց կազմակերպությունը Շիդա Քարթլիում տարածաշրջանային համաժողով է անցկացրել
«Վրացական երազանք»-ի կանանց կազմակերպությունը Շիդա Քարթլիում տարածաշրջանային համաժողով է անցկացրել

Վրաստանի շրջաններում անցկացվում են «Վրացական երազանք»-ի կանանց կազմակերպության համաժողովները։ Այսօր Գորիում հավաքվել էին Շիդա Քարթլիի կազմակերպության անդամները։ Կանանց կազմակերպության նախագահի հետ նրանք կքննարկեն ներկա իրավիճակը և ապագա ծրագրերը։

Կանանց կազմակերպության խորհրդի նախագահ Նինո Ծիլոսանին համաժողովի մասնակիցներին, ինչպես նաև Շիդա Քարթլիի և Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային խորհրդի ղեկավարներին և աշխատակազմին ներկայացրեց կազմակերպության նպատակներն ու խնդիրները: Կազմվեցին թեմատիկ զեկույցներ առողջապահության, տարածաշրջանային քաղաքականության և մշակույթի վերաբերյալ։

Համաժողովին մասնակցել են Կանանց կազմակերպության խորհրդի անդամներ Խատիա Ծիլոսանին, Ռիմա Բերաձեն, Իրմա Զավրադաշվիլին և Խաթունա Կվիցիանին։

Այսօր Բորժոմիում տեղի կունենա կանանց կազմակերպության Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային համաժողովը։