«Վրացական երազանք»-ի համագումարին է միացել Բիձինա Իվանիշվիլին (ֆոտո)
Մթածմինդայում, «Անդերվիլ» ակուբում ընթացող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հինգերորդ համագումարին է միացել Բիձինա Իվանիշվիլին:
Նախքան շենք մտնելը Բիձինա Իվանիշվիլին լրագրողներին հայտնել է, որ մեկնաբանություն կանի համագումարի ավարտից հետո:
Համագումարին ներկա են կառավարության անդամները, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, խորհրդարանի անդամներ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Համագումարին կուսակցության նախագահ են ընտրելու Բիձինա Իվանիշվիլուն: Ինչպես նաև ընտրվելու է կուսակցության նոր քաղխորհուրդը:
Պատվիրակներին և հրավիրված հյուրերին խոսքով դիմելու են վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն: