Վրաց խաղաղապահները Աֆղանստանից վերադարձել են հայրենիք
Վրաց խաղաղապահները Աֆղանստանից վերադարձել են հայրենիք

Վրաստանի պաշտպանության ուժերի առաջին հետևակային բրիգադի առաջին հարյուրյակն ավարտեց«Կայուն աջակցությունը»:

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, ստորաբաժանման հարյուրյակը, մայոր Անտոն Քութաթելաձեի հրամանատարությամբ այսօր Աֆղանստանից վերադարձավ Վրաստան:

Նրանց փոխանցմամբ, վրաց խաղաղապահներին Թբիլիսիի օդանավակայանում դիմավորել են Վրաստանի պաշտպանության ուժերի փոխհրամանատարը, բրիգադի գեներալը և արևելյան հրամանատարը: Նրանք շնորհակալություն են հայտնել խաղաղապահ առաքելության արդյունավետ իրականացման համար և շնորհավորել խաղաղությամբ հայրենիք վերադառնալու առթիվ:

Հարյուրյակը ՆԱՏՕ-ի հովանու ներքո մասնակցում էր Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը՝ վեց ամսվա ընթացքում: