Այսօրվանից վրաց լեզվում հաստատվել է Լիտվայի ավթենտ անվանումը՝ Լիետուվան (Lietuva): Այս կապակցությամբ երաշխավորությունը, պետական լեզվի դեպարտամենտը տվել է փորձագետների հանձնաժողովի մայիսի 11-ի որոշման համապատասխան:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, նշված որոշումը ներկայացնում է պատասխան ընկերական ժեստ, ընթացիկ տարվա մայիսի 3-ին լիտվական լեզվի պետական հանձնաժողովի կողմից, լիտվական լեզվում Վրաստանի ավթենտ անվանման հաստատման հանդեպ, որը լիտվական կողմի հերթական ընկերական քայլն էր Վրաստանի նկատմամբ:
«Ինչպես Լիտվայի, այնպես էլ Վրաստանի որոշումները շատ խորհրդանշական են, քանզի այս տարի Լիտվան տոնել է պետականության վերականգնման 100 ամյա հոբելյանը, իսկ Վրաստանը հենց մայիս ամսին նշում է առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 100 ամյակը»,-ասել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում:
Հիշեցնենք, լիտվական լեզվի պետական հանձնաժողովը մայիսի 3-ին հաստատել է որոշումը լիտվական լեզվում Վրաստանի ավթենտ անվանման ներդրման կապակցությամբ: Լիտվական լեզվում մինչ այս գոյություն ունեցող անվանման հետ միասին, որպես Վրաստանի անվանում օգտագործվելու է Sakartvelas-ը: Մայիսի 7-ին Լիտվայում Վրաստանի դեսպանատունը հին ցուցանակը (GRUZIJOS AMBASADA) գրառմամբ փոխել է նորով՝ SAKARTVELO AMBASADA:
Հեղինակ -
Edgar Barsegyan