Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդին հուղարկավորել են Սիոնի տաճարում
Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս, Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ, Նորին Սրբություն և Երանություն Իլիա II հուղարկավորվել է Սիոնիի տաճարում։
Կառավարության ներկայացուցիչները, քահանայապետերը և անձնական անվտանգության աշխատակիցները հրաժեշտ տվեցին պատրիարքին Սիոնիի տաճարում։
Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությունը Երրորդության տաճարում ընթանում էր առավոտից։ Պատարագը տաճարում սկսվել է ժամը 09:00-ին։ Կոստանդնուպոլսի – Նոր Հռոմի արքեպիսկոպոս և Տիեզերական պատրիարք, Նորին Սրբություն Բարթողոմեոս I-ը, Պատրիարքական տեղապահ Շիոյի և Վրաստանի եկեղեցու Սուրբ Սինոդի անդամների հետ միասին, Երրորդության տաճարում կատարել է Նորին Սրբություն և Երանություն Իլիա II հոգեհանգստյան արարողությունը։
Պատարագից հետո Տիեզերական պատրիարքը, ինչպես նաև Վրաստանի նախագահը, խորհրդարանի նախագահը, վարչապետը և «Վրացական երազանքի» պատվավոր նախագահը ելույթ ունեցան տաճարում հավաքվածների առջև։ Երրորդության տաճարում ներկա էին տարբեր դավանանքների ներկայացուցիչներ, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի և տարբեր երկրներից ժամանած պատվիրակությունների ներկայացուցիչներ։
Իլիա II աճյունը Երրորդության տաճարից տեղափոխվեց Սիոնիի տաճար։
Կաթողիկոս-Պատրիարքի մահվան օրվանից մինչև նրա հուղարկավորությունը, Սիոնիի տաճարում, ինչպես նաև Վրաստանի բոլոր գործող եկեղեցիներում հնչեցին հուղարկավորության զանգերը։
Վրաստանի 141-րդ Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II մահացավ մարտի 17-ին՝ 93 տարեկան հասակում։