Վրաց հասարակությունը ունի մտավոր և սկզբունքային ռեսուրս, որ այսպիսի սադրիչ հայտարարություններին ուշադրություն չդարձնի. Գիա Վոլսկի
Վրաց հասարակությունը ունի մտավոր և սկզբունքային ռեսուրս, որ այսպիսի սադրիչ հայտարարություններին ուշադրություն չդարձնի,-այս մասին լրագրողներին ասել է խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին, կրոնական զգացմունքների պաշտպանության կապակցությամբ Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը մեկնաբանելու ժամանակ:
Գիա Վոլսկիի հայտարարությամբ, գործը այդպես չէ, որ սադրիչ հայտարարությունները կանխելու համար, որևէ մեկը պետք է անի անօրեն քայլ, քանզի հասարակության գրգռումը շատ հեշտ է:
Երեկ Վրաստանի պատրիարքարանը տարածել էր հայտարարություն, որտեղ կոչ է անում հավատացյալներին, երիտասարդներին, ինտելիգենցիային, ոչկառավարական կազմակերպություններին, ժողովրդական պաշտպանին, ջանքեր չխնայել և պահանջել, որ պետությունը պաշտպանի կրոնական զգացմունքները:
Հեղինակ -
Edgar Barsegyan