Ուրսուլա ֆոն դեր Լայեն. Մերձավոր Արևելքում տարածաշրջանային կայունության պահպանումը կենսական նշանակություն ունի, կոչ եմ անում բոլոր կողմերին գործել առավելագույն զսպվածությամբ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է անում Իսրայելին և Իրանին ցուցաբերել զսպվածություն։ Ֆոն դեր Լայենը ևս մեկ անգամ հաստատել է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը և ընդգծել տարածաշրջանային կայունության պահպանման կարևորությունը։
«Զրուցեցի Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման մասին։ Ես ևս մեկ անգամ հաստատեցի Իսրայելի իրավունքը՝ պաշտպանելու իրեն և իր ժողովրդին։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանային կայունության պահպանումը կենսական նշանակություն ունի։ Կոչ եմ անում բոլոր կողմերին գործել առավելագույն զսպվածությամբ և աշխատել լարվածության նվազեցման ուղղությամբ։ Հետագա էսկալացիայից խուսափելու համար դիվանագիտական ջանքերը որոշիչ նշանակություն ունեն», – գրել է ֆոն դեր Լայենը սոցիալական ցանցում։