Ուրսուլա ֆոն դեր Լայեն. Մենք Հայաստանը մոտեցնում ենք Եվրոպական Միությանը և միևնույն ժամանակ աշխատում ենք խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկաս ստեղծելու ուղղությամբ

12:17, 24.09.2026

Մենք Հայաստանը մոտեցնում ենք Եվրոպական Միությանը և միևնույն ժամանակ աշխատում ենք խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկաս ստեղծելու ուղղությամբ, — այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ 200 միլիոն եվրո արժողությամբ կապակցվածության փաթեթի շրջանակներում կառուցվում են ճանապարհներ և կամուրջներ։

«Մեր ինքնավար առևտրային միջոցները նոր հնարավորություններ կստեղծեն։ Ներկայումս Հայաստանի՝ ԵՄ շուկա իրականացվող արտահանման 80 տոկոսն արդեն ազատված է մաքսատուրքերից։ Սպասում ենք, որ Եվրամիության օրենսդիրները վաղն այս միջոցները վերջնականապես կհաստատեն, և դա տեղի կունենա ռեկորդային ժամկետում։ Եվ վերջապես, մենք ամրապնդում ենք էներգետիկ անվտանգությունը։ Այսպիսով՝ Եվրամիության և Հայաստանի միջև գործընկերությունը արագորեն զարգանում է և ավելի ամուր է, քան երբևէ», — հայտարարում է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Նմանատիպ