Ուրսուլա ֆոն դեր Լայեն. Այսօր Ռուսաստանի թիրախը գիտությունն է դարձել, Եվրոպան, ինչպես երբեք, ակտիվորեն աշխատում է Ուկրաինայի պաշտպանությունն ուժեղացնելու համար
«Այսօր Ռուսաստանի թիրախը գիտությունն է դարձել», – այս մասին սոցիալական ցանցում գրում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Ուրսուլա ֆոն դեր Լայենն արձագանքում է Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի շենքին Ռուսաստանի հասցրած հարվածին, որը զոհերի է հանգեցրել։
«Ցանկանում եմ իմ ցավակցությունը հայտնել այն հերոսներին, ովքեր փնտրում են Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի շենքում մնացած մարդկանց։ Ինչպես նաև այն մարդկանց ընտանիքներին ու հարազատներին, ովքեր զոհվել են ամբողջ երկրով մեկ իրականացված սարսափելի հարձակումների հետևանքով։ Մենք կանգնած ենք նրանց կողքին։ Բոլոր ուկրաինացիների կողքին։ Եվրոպան, ինչպես երբեք, ակտիվորեն աշխատում է Ուկրաինայի պաշտպանությունն ուժեղացնելու համար», – նշել է ֆոն դեր Լայենը։
Ի գիտություն, սեպտեմբերի 28-ին Կիևում ռուսական դրոնը հարվածել է Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի շենքին։ Պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, կան նաև վիրավորներ։ Բացի այդ, տեղեկություն է տարածվել Կիևում «Դոբրոբուտ» բժշկական կենտրոնի վրա հարձակման մասին, ինչի հետևանքով վիրավորվել է յոթ մարդ, այդ թվում՝ վեց աշխատակից։