«Ուոլ Սթրիթ Ջորնալ».- Թուրքիան հավանաբար լայնածավալ ռազմական գործողություն է պատրաստում Սիրիայի տարածքում

13:35, 17.12.2024

Թուրքիան, հավանաբար, լայնածավալ ռազմական գործողություն է նախապատրաստում Սիրիայում, այս մասին գրում է «Wall Street Journal»-ը։

Ամերիկյան հրատարակությունը, հիմնվելով երկրի կառավարության ներկայացուցչի վրա, գրում է, որ Թուրքիան և նրա դաշնակից ռազմական խմբավորումները ռազմական ուժեր են հավաքում Սիրիայի սահմանի մոտ։

Տարածված տեղեկությունների համաձայն՝ ռազմական կազմավորումը ներառում է թուրքական հատուկ ջոկատայիններ, հրետանային և կառավարամետ աշխարհազորայիններ, որոնք կենտրոնացած են Քոբան քաղաքի մոտ։

Վաշինգտոնը մտավախություն ունի, որ դա կարող է դառնալ սիրիացի քրդերի կողմից վերահսկվող տարածքների վրա լայնածավալ հարձակման սկիզբ։

ԱՄՆ կառավարության անդամները ենթադրում են, որ գործողությունը կարող է սկսվել մոտ օրերս։

Նմանատիպ