«Ունիան» – Մարիուպոլում ռուս օկուպանտները հայտարարեցին հանձնվելու համար միջանցք տրամադրելու մասին, սակայն ուկրաինացի զինվորականները շարունակում են պաշտպանել քաղաքը

19:24, 17.04.2022

Մարիուպոլում ռուս օկուպանտները հայտարարել են «հանձնվելու համար միջանցք տրամադրելու մասին», սակայն ուկրաինացի զինվորականները շարունակում են պաշտպանել քաղաքը, գրում է «Ունիանը»՝ վկայակոչելով Մարիուպոլի վարչակազմի ղեկավարի խորհրդական Պետր Անդրիուշենկոյին։

Ըստ լրատվամիջոցի՝ Պետր Անդրիուշենկոն «Telegram»-ում գրել է, որ օկուպանտների փորձերը, իբր ռազմական գործողությունների վայրը սահմանափակվում է Ազովստալ մետալուրգիական գործարանով, չեն համապատասխանում իրականությանը։

«Մարտերի ընթացքում օկուպանտները շարունակել են ծանր հրետանի կիրառել բնակելի տների ուղղությամբ»,- ասել է Անդրիուշենկոն՝ հավելելով, որ քաղաքը դեռ վտանգավոր է խաղաղ բնակչության համար։

Լրատվամիջոցները նաև մեջբերել են Պետր Անդրիուշենկոյի խոսքերը, որ Ուկրաինայի այլ շրջաններից Մարիուպոլ հումանիտար օգնությունն արգելափակվել է օկուպանտների կողմից, և որ «մարդասիրական օգնությունը» տրամադրվել է միայն ռուսական իշխող «Եդիննայա  Ռոսիյա» կուսակցության կենտրոնակայանում։

Անդրիուշենկոյի խոսքով՝ ռուս օկուպանտները ստիպել են Մարիուպոլի բնակիչներին տեղափոխվել քաղաք և փողոցում մնալու թույլտվություն ստանալ։

«Հարյուրավոր քաղաքացիներ ստիպված են հերթ կանգնել թույլտվություն ստանալու համար, առանց որի հաջորդ շաբաթ անհնար կլինի ոչ միայն տեղաշարժվել քաղաքային թաղամասերում, այլև լինել փողոցներում»,- գրել է Անդրիուշենկոն։

«Unian»-ի փոխանցմամբ՝ Անդրիուշենկոն նաև նշել է, որ այդ միջոցների ընդունումը կարող է նախորդել քաղաքացիների ապագա անձնագրավորմանը։

Տեղեկություններ կան, որ դա արվում է ոչ միայն զտիչ միջոցառումների, այլ նաև քաղաքում փրկվածների անձնագիրը պատրաստելու համար»,- ասել է Պետր Անդրիուշենկոն։

Նմանատիպ