Ուկրաինայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 5 334 նոր դեպք

13:54, 05.01.2021

Ուկրաինայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 5 334 նոր դեպք, ապաքինվել է 13 850 պացիենտ: Բացի այդ, վերջին մեկ օրում երկրում կորոնավիրուսից մահացել է 202 վարակակիր:

Այս մասին տեղեկություն է տարածում ուկրաինական մամուլը՝ վկայակոչելով առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովին:

Վերջին մեկ օրում կորոնավիրուսի թեստ է հանձնել 39 286 անձ: Համավարակի մեկնարկից մինչ օրս Ուկրաինայում կորոնավիրուս է ախտորոշված 1 078 251 մարդու մոտ, այդ թվում ապաքինվել է 733 558 մարդ, մահացել է 18 927 պացիենտ:

Նմանատիպ