Ուկրաինայում Ռուսաստանի լայնածավալ հարձակման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 20-ը

19:41, 06.07.2026

Գլխավոր էջ

Աշխարհ

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա լայնածավալ հարձակման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 20-ը

18:40, 06.07.2026

 

Ռոյթերսի տվյալներով՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա լայնածավալ հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է ավելի քան 20-ի: Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ Կիևում զոհվել է առնվազն 14 մարդ, իսկ մայրաքաղաքին հարակից շրջաններում՝ վեց: Հարձակման հետևանքով զգալիորեն վնասվել է գրեթե 30 շենք:

 

Ռոյթերսը գրում է, որ Ուկրաինայի ռազմական ուժերը չեն կարողացել խփել Ռուսաստանի կողմից արձակված 23 բալիստիկ հրթիռներից ոչ մեկը, ինչը ևս մեկ անգամ հաստատում է Ուկրաինայի իշխանությունների խնդրանքը՝ եվրոպական դաշնակիցներից պաշտպանական համակարգեր փոխանցելու վերաբերյալ:

 

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ Ուկրաինան երեկ երեկոյան ոչնչացրել է 37 ռուսական հրթիռ և 351 անօդաչու թռչող սարքերի ավելի քան 90%-ը:

 

Ռուսաստանի կողմից լայնածավալ հարձակումից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել միջազգային գործընկերներին Ուկրաինային տրամադրել Patriot համակարգեր: Զելենսկիի խոսքով՝ ուկրաինական զինվորականները լավ արդյունքներ են ցույց տվել անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հետ մղման գործում, սակայն նրանք բավարար հնարավորություններ չունեն ռուսական բալիստիկ հրթիռների դեմ։

 

«Քանի դեռ Patriot հրթիռները մեր դաշնակիցների պահեստներում են, Ռուսաստանին միայն խրախուսում են շարունակել բնակելի շենքերի ոչնչացումը։ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան ունեն այս ահաբեկչությունը դադարեցնելու ուժ», – ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նմանատիպ