Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով Վրաստան մուտք գործած Ուկրաինայի քաղաքացիների և Ուկրաինայում մշտական բնակության իրավունք ունեցող անձանց աջակցությունը երկարաձգվել է մինչև հոկտեմբեր

17:49, 24.07.2026

Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների պատճառով Վրաստան մուտք գործած Ուկրաինայի քաղաքացիների և Ուկրաինայում մշտական բնակության իրավունք ունեցող անձանց համար ընտանիքին 300 լարիի, իսկ անձին՝ 45 լարիի չափով աջակցությունը երկարաձգվել է մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը:

Համապատասխան կարգադրությունը արձակել է Վրաստանի կառավարությունը: Կարգադրությունը ստորագրում է վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Ֆինանսավորման հատկացումն ապահովում է Սոցիալական ծառայությունների գործակալությունը:

45 լարին հաջորդ ամսվանից չի տրամադրվի այն անձին, ով լքել է Վրաստանի տարածքը: Նույն կետով բնակության պայմանների ստեղծման համար նախատեսված 300 լարիի ֆինանսավորումը նույնպես հաջորդ ամսվանից կդադարեցվի ընտանիքի համար, եթե դրա բոլոր անդամները լքեն Վրաստանի տարածքը:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի կառավարությունը:

Նմանատիպ