Ուկրաինայի ռազմաօդային ուժերը գիշերը ոչնչացրել են 11 «Շահեդ» անօդաչու թռչող սարքերից տասը

11:40, 02.12.2023

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը գիշերը ոչնչացրել են 11 «Շահեդ» անօդաչու թռչող սարքերից տասը։

Բացի այդ, Ուկրաինայի Գլխավոր շտաբի զեկույցում նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում տեղի է ունեցել 84 ռազմական բախում, իսկ ուկրաինացի պաշտպանները հետ են մղել 21 հարձակում Բախմուտի և Ավդեևկայի ուղղությամբ։

Սումիի, Խարկովի, Լուգանսկի, Դոնեցկի և Զապոռոժյեի շրջանների ավելի քան 100 բնակավայր ենթարկվել է հրետանային կրակի։

Նմանատիպ