Ուկրաինայի պետական քննչական բյուրոն հայտնել է, որ Իրպեն քաղաքում 13 դամբարան է հայտնաբերվել։
Կիևի մերձակայքում գտնվող Իրպեն քաղաքում 13 դամբարան է հայտնաբերվել։ Այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայի պետական քննչական բյուրոն։
Գերատեսչության տվյալներով՝ քննիչները քաղաքում ստուգել են 700 հեկտար տարածք, որը ներառում է 10 հազար տուն և այլ շինություններ։
Ըստ նրանց՝ բացահայտվել են ռուս զինվորականների կողմից կատարված մի շարք ռազմական հանցագործություններ։ Գործակալության պաշտոնյաները պնդում են, որ ռուս զինվորներն օգտագործել են Ժնևի կոնվենցիայով արգելված զենք և զինամթերք:
Փաստագրված է, որ Ռուս զինվորականները խաղաղ բնակչության դեմ կիրառել են՝ «Գրադ» սալվո հրթիռային համակարգ, ինչպես նաև «Իսկանդեր-Մ» օդային բալիստիկ հրթիռ:
Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 13 դամբարան։