ԱՄՆ Գերագույն դատարանը Վիրջինիայում և Այդահոյում ուժի մեջ է թողել այն օրենքները, որոնք տրանսգենդեր կանանց արգելում են մասնակցել կանանց մարզական մրցումներին

19:50, 30.06.2026

ԱՄՆ Գերագույն դատարանը երկու պահպանողական նահանգներում ուժի մեջ է թողել այն օրենքները, որոնք արգելում են տրանսգենդեր կանանց մասնակցել կանանց սպորտային մրցումներին։

Որոշմանը կողմ է քվեարկել Գերագույն դատարանի վեց դատավոր, իսկ երեքը դեմ են եղել։

Դատավոր Բրեթ Քավանոյի եզրակացության համաձայն՝ օրենքները չեն խախտում ոչ Սահմանադրության 14-րդ ուղղումը, որը պահանջում է օրենքի հավասար կիրառում բոլորի համար, և ոչ էլ 1972 թվականի կրթության մասին ուղղումների 9-րդ գլուխը (Title IX), որն արգելում է սեռական խտրականությունը կրթության մեջ։

Ինչպես գրում է «Գարդիան»-ը (The Guardian)․ «Սա դատարանի հերթական որոշումն է, որը ձեռնտու է Դոնալդ Թրամփին, քանի որ նա մշտապես խստորեն քննադատում է տրանսգենդերների մասնակցությունը կանանց սպորտային մրցումներին»։

Ի գիտություն՝ գործը վերաբերում էր ստորադաս ատյանների դատարանների կողմից հօգուտ երկու տրանսգենդեր ուսանողների կայացված որոշմանը։ Նրանք հայց էին ներկայացրել Արևմտյան Վիրջինիայում և Այդահոյում այն բանից հետո, երբ նրանց արգելել էին մասնակցել կանանց սպորտային մրցումներին։

Նմանատիպ