Ուկրաինայի պաշտպանության ուժերը հայտարարում են, որ խոցել են Ռուսաստանի ռազմաօդային ուժերի «Սու-35» տեսակի կործանիչը
Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի «Սու-35» տեսակի կործանիչ։ Այս մասին հայտնում է ուկրաինական մամուլը՝ հղումով պաշտպանության ուժերին։
Ուկրաինայի պաշտպանության ուժերի տեղեկություններով՝ ռուսական ռազմական ինքնաթիռը վնասազերծվել է Կուրսկի ուղղությամբ։ «Հաղթանակի ճանապարհին միասին», – նշված է Ուկրաինայի զինված ուժերի պաշտոնական էջում։
Ուկրաինացիները վերջին անգամ ռուսական կործանիչ խոցել էին մայիսի սկզբին։ Այդ ժամանակ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության 13-րդ հատուկ ջոկատի զինվորները ոչնչացրել էին ռուսական «Սու-30» ինքնաթիռը։