Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտարարել է, որ ռուսական ուժերը չեն մտել Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաք, և որ բնակավայրը վերահսկվում է Ուկրաինայի պաշտպանության ուժերի կողմից
Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտարարել է, որ ռուսական ուժերը չեն մտել Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաք, և որ բնակավայրը վերահսկվում է Ուկրաինայի պաշտպանության ուժերի կողմից։ Այս մասին ուկրաինական լրատվամիջոցներին հայտնել է Գլխավոր շտաբի խոսնակ Անդրեյ Կովալյովը։
«Ռուս օկուպանտների բոլոր հարձակումներն այս ուղղությամբ հաջողությամբ հետ են մղվել։ Ռուս զավթիչները չկարողացան մտնել Կուպյանսկ: Քաղաքը գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ»,- ասել է նա։
Գլխավոր շտաբի ներկայացուցիչը նշել է, որ նոյեմբերի 13-ին ռուսական ուժերը փորձել են ճեղքել ուկրաինական պաշտպանական գիծը Կուպյանսկի ուղղությամբ, որի ժամանակ հակառակորդի մարտական խմբերը հարձակվել են ուկրաինացի զինվորականների դիրքերի վրա՝ օգտագործելով 15 միավոր տեխնիկա։
Կովալևի խոսքով, ռուս զինվորականների մի մասը կրել է Ուկրաինայի զինված ուժերի համազգեստ, ինչը ռազմական հանցագործություն է։ Գլխավոր շտաբի խոսնակի խոսքով՝ Ուկրաինայի պաշտպանության ուժերը կասեցրել են հակառակորդի առաջխաղացումը և ոչնչացրել նրա զրահատեխնիկայի և կենդանի ուժի զգալի մասը։
Ավելի վաղ ուկրաինական «DeepState» վերլուծական նախագիծը հայտնել էր, որ ռուսական ուժերը մտել են Խարկովի մարզի Կուպյանսկ։ Գլխավոր շտաբը հանրությանը հորդորում է վստահել միայն պաշտոնական աղբյուրներին։