Ուկրաինայի Գերագույն Ռադան աջակցել է նախագահի օրինագծերին, որոնց համաձայն՝ երկրում ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը երկարաձգվում են ևս 90 օրով՝ մինչև հոկտեմբերի 31-ը

15:45, 14.07.2026

Ուկրաինայի Գերագույն Ռադան աջակցել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկու օրինագծերին, որոնց համաձայն՝ երկրում ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը երկարաձգվում են ևս 90 օրով՝ մինչև հոկտեմբերի 31-ը։

«Ուկրաինայում ռազմական դրության ժամկետի երկարաձգման մասին նախագահի հրամանագիրը հաստատելու մասին» օրինագիծը աջակցել է 313 պատգամավոր, իսկ «Ընդհանուր զորահավաքի ժամկետի երկարաձգման մասին նախագահի հրամանագիրը հաստատելու մասին» օրինագիծը՝ 311 պատգամավոր։

Ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը Ուկրաինայում ուժի մեջ են 2022 թվականի փետրվարի 24-ից՝ Ռուսաստանի լիամասշտաբ ներխուժման սկսվելուց հետո։

Նմանատիպ