Ուկրաինան հարձակվել է ռուսական նավթավերամշակման գործարանի վրա
Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի երկրորդ խոշորագույն նավթավերամշակման գործարանի վրա, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։
Գլխավոր շտաբի տվյալներով՝ Կիրիշ քաղաքի նավթավերամշակման գործարանի տարեկան վերամշակման հզորությունը կազմել է մոտ 20 միլիոն տոննա։
Հարձակումից հետո գործարանում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնի է, օբյեկտը, ավտոմոբիլային և ավիացիոն վառելիքի հետ մեկտեղ, արտադրել է դիզելային վառելիք, որն օգտագործվել է ռուսական բանակի մատակարարման համար։
Հասանելի տեղեկությունների համաձայն՝ ուկրաինական ուժերը հարձակվել են նաև Ռոստովի մարզում գտնվող անօդաչու թռչող սարքերի պահեստի վրա։ Ռմբակոծվել է նաև Եյսկ քաղաքի ռազմական օդանավակայանը, որտեղ նույնպես հրդեհ է բռնկվել։