ՈՒկրաինան չի փոխելու իր արտաքին քաղաքական ուղին, չնայած նրան, թե ով կդառնա երկրի առաջին դեմքը. Պավել Կլիմկին

15:40, 02.04.2019

ՈՒկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը համոզված է, որ ՈՒկրաինան չի փոխելու իր արտաքին քաղաքական ուղին, չնայած նրան, թե ով կդառնա երկրի առաջին դեմքը: Այս հայտարարությունը արտգործնախարարը արել է Էս Էն Բի Սիի հետ զրույցի ժամանակ:

Նախարարի խոսքերով անփոփոխ է մնալու վերաբերմունքը նաև Ռուսաստանի հանդեպ:

ՈՒկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում մրցելու են Վլադիմիր Զելենսկին և Պետրո Պորոշենկոն:

Նմանատիպ