Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Ռուսաստանի արդյունաբերական քաղաքներին և Բալթիկ ծովի նավահանգստին

14:20, 18.04.2026

Ուկրաինական ուժերն անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Ռուսաստանի Մերձվոլժյան երկու արդյունաբերական քաղաքների, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող Բալթիկ ծովի նավահանգստին: Այս մասին տեղեկությունը տարածում է «Ռոյթերսը» (Reuters)՝ վկայակոչելով տեղի նահանգապետին։

Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հայտարարել է, որ Վիսոցկի նավահանգստում, որտեղ գտնվում է «Լուկոյլ» ընկերության տերմինալը, հրդեհը մարվել է։

Բացի այդ, Սամարայի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը հաստատել է Սիզրանի և Նովոկույբիշևսկի արդյունաբերական օբյեկտների վրա հարձակումները։

Միևնույն ժամանակ, անցյալ գիշեր ռուսական ուժերը վնասել են Օդեսայի նավահանգստի ենթակառուցվածքը։ Ռուսական ուժերը ռմբակոծել են նաև Ուկրաինայի հյուսիսում՝ Չեռնիգովի շրջանում գտնվող էներգետիկ օբյեկտը։ Արդյունքում երկրի հյուսիսային մասում ավելի քան 380,000 տան էլեկտրամատակարարումը ժամանակավորապես սահմանափակվել է:

Նմանատիպ