Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարձակվել է Օրյոլում գտնվող «Ռոսնեֆտ» նավթավերամշակման գործարանի և «Պրոտոն» գործարանի վրա

13:53, 07.11.2026

Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարձակվել է «Ռոսնեֆտ»-ի Սարատովի նավթավերամշակման գործարանի վրա, իսկ Օրյոլի «Պրոտոն» գործարանը հրթիռային հարվածի է ենթարկվել, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

Հրապարակման համաձայն՝ Սարատովի քաղաքացիական ենթակառուցվածքները վնասվել են։ Սարատովի մարզի նահանգապետի խոսքով՝ նախնական տեղեկությունների համաձայն՝ կան վիրավորներ։

Օրյոլի մոնիթորինգային ալիքները ենթադրում են, որ քաղաքը հարձակման է ենթարկվել FP-5 «Ֆլամինգո» թևավոր հրթիռներով։ Ռոստովում հրդեհ է բռնկվել յուղերի և պոլիմերային նյութերի պահեստում, որը գտնվում է «Ալմազ» գործարանի մոտ։ Հրդեհը տարածվել է մոտ 8000 քառակուսի մետր տարածքի վրա։ Հրդեհի մարմանը մասնակցել է 85 մարդ և 26 միավոր տեխնիկա։

Ավելի ուշ հրդեհը տեղայնացվել է։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ գիշերը Բրյանսկի, Բելգորոդի, Վորոնեժի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի, Ռոստովի, Սարատովի, Սամարայի և Տուլայի մարզերում, ինչպես նաև Ղրիմում, Ազովի և Սև ծովերի վրայով, խոցվել է ընդհանուր առմամբ 411 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Նմանատիպ