Ուկրաինական ուժերի կողմից Վորոնեժի վրա լայնածավալ հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել

15:16, 26.10.2026

Ռուսաստանի Վորոնեժ քաղաքի վրա ուկրաինական ուժերի կողմից լայնածավալ հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել։

Մարզպետ Ալեքսանդր Գուսևը հայտնել է, որ հարձակման հետևանքով վիրավորվել է 17 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։

Վիրավորների թվում են Անապա-Մոսկվա գնացքի հինգ ուղևորներ։ Հարձակման պահին գնացքը գտնվում էր Սոմովո կայարանում, և վագոններից մեկը վնասվել է։

Վորոնեժում հրդեհը տարածվել է մի քանի օբյեկտների վրա, այդ թվում՝ բիզնես կենտրոն, բնակելի շենք, երկու ամառանոց և արդյունաբերական օբյեկտներ։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ, Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը և այսօր առավոտյան տարածաշրջանի վրայով խոցել են 113 անօդաչու թռչող սարք, որոնցից 70-ը եղել են անմիջապես վարչական կենտրոնի վրայով։

Նմանատիպ