Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, Գերագույն Ռադայի նիստը չեղարկվել է կառավարական թաղամասերի վրա հնարավոր հարձակման պատճառով
Գերագույն Ռադայի նիստը չեղարկվել է Կիևի կառավարական թաղամասի վրա հնարավոր հարձակման պատճառով։
Այդ մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Գերագույն Ռադայի հաջորդ նիստը նշանակված է դեկտեմբերին։
Ալեքսեյ Գոնչարենկոյի և այլ պատգամավորների խոսքով՝ պատգամավորներին զգուշացրել են ռմբակոծության սպառնալիքի մասին և հորդորել սահմանափակել տեղաշարժը կառավարական թաղամասում։
Պատգամավոր Տարաս Բատենկոն ասել է, որ քաղաքական գործիչները գիտեին նոյեմբերի 21-ին բալիստիկ հարվածի սպառնալիքի մասին, իսկ այսօր տեղեկություն են ստացել նոր սպառնալիքի մասին։
«Մենք տեղեկություններ ունենք առաջիկա օրերին Ուկրաինայի խորհրդարանի վրա հնարավոր հրթիռային հարձակման մասին։ Տեսնենք, արդյոք դա տեղի կունենա: Պուտինը հնարավորինս բարձրացրեց խաղադրույքները ուկրաինացի ժողովրդի համար»,- ասել է Բատենկոն։