Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ Սումիի շրջանի վրա ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, մեկը վիրավորվել է, իսկ Խերսոնում հարձակման հետևանքով վիրավորվել է չորս մարդ
Ռուսաստանը շարունակում է ավիահարվածները Ուկրաինայի քաղաքների ուղղությամբ: Մարտի 23-ի երեկոյան Սումիի վրա հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել։ Ինչպես հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Սումիի դատախազությանը, Ռուսաստանը Սումիի շրջանում կառավարվող օդային ռումբեր է կիրառել։ Հարձակման հետևանքով վիրավորվել է մեկ մարդ, ավերվել են մի քանի տներ։
Հարձակումը տեղի է ունեցել Խերսոնի շրջանում, որտեղ չորս մարդ վիրավորվել է։ Լրատվամիջոցը, հղում անելով տեղի դատախազությանը, գրում է, որ բոլոր չորս վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։